երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եթե մեջները մարդկային մի որևէ բան լիներ, պետք է ներողություն խնդրեին տիկին Գոհարից․ Զոհվածի հայրը՝ Եռաբլուրում ոստիկանների արարքի մասին

Եթե մեջները մարդկային մի որևէ բան լիներ, պետք է ներողություն խնդրեին տիկին Գոհարից․ Զոհվածի հայրը՝ Եռաբլուրում ոստիկանների արարքի մասին

Իրավապահ բոլոր կառույցները Նիկոլ Փաշինյանի «պատվո պահակախումբն» են․ Այս մասին Եռաբլուրում այսօր տեղի ունեցած 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հուղարկավորությանը ներկա  Աշոտ Տոնոյանը․ նա 44-օրյայում նահատակված Արամ Տոնոյանի հայրն է։

«Եթե իրենց մայրը լիներ, էդպես կտանեի՞ն, թե՞ նրանց մորը չի կարելի այդպես վերաբերվել, իսկ տիկին Գոհարին՝ կարելի էր։ Այդ դեպքը ցույց է տալիս, թե ինչի է ունակ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, ինչի են պատրաստ Նիկոլի «զոմբիները»՝ կարմիրբերետավորները․ չեն կանգնի ոչ մի բանի առաջ։ Այ, այդ 4-ը պետք է հիմա ծնկաչոք գային, ներողություն խնդրեին տիկին Գոհարից; Եթե մեջները մարդկային մի որևէ բան լիներ, պետք է գային»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

  • Կիսվել: