չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Եթե ինչ–որ գյուղում ինչ–որ մարդիկ գումար են բաժանել, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ. Ծառուկյան

Եթե ինչ–որ գյուղում ինչ–որ մարդիկ գումար են բաժանել, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պնդում է` եթե ընտրակաշառք բաժանելու գործով մեղավոր լիներ, կընդուներ մեղքը։ Այս մասին նա խոսեց Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետը վաղուց անցել է, կհամաձայնեի, վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով գործը կկարճվեր»,– լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԲՀԿ առաջնորդը։
Նա հավելեց` եթե ինչ–որ գյուղերում ինչ–որ մարդիկ գումար են բաժանել, ապա ինքը ի՞նչ կապ ունի դրա հետ` շեշտելով, որ մեղքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով քննությունը։ Նրանք մեղադրվում են 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառք տալու մեջ։

  • Կիսվել: