հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը  պարտքը չմարի, ՀՌՀ-ն իրավասու կլինի լիցենզիան կասեցնել․ ԲՏԱ

Եթե «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը պարտքը չմարի, ՀՌՀ-ն իրավասու կլինի լիցենզիան կասեցնել․ ԲՏԱ

ՀՀ բարձր արդյունաբերության նախարարությունից հաստատեել են, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած  «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը սահմանված ժամկետում պարտքը չմարի, ՀՌՀ-ն իրավասու կլինի հեռուստաընկերության լիցենզիան կասեցնել:

«Եթե հեռուստաընկերությունը 24 ժամ եթեր չի հեռարձակվում, դրանից հետո ՀՌՀ-ն կարող է լիցենզիան կասեցնել, սակայն եթե պարտքը սահմանված ժամկետում վճարեն, ոչ մի խնդիր չի լինի: Նման հեռուստաընկերություններ էլի կան, որոնք պարտքեր են ունեցել, սակայն սահմանված ժամկետներում վճարումներ են կատարել ու ոչ մի խնդիր չի եղել»,-նշեցին նախարարությունից:

 Նշենք, որ Armlur.am-ը գրել էր,որ ԱԺ նախագահի ընտանիքը ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։

  • Կիսվել: