ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե այստեղ եմ, ուրեմն՝ արդեն ազդել է պայքարի իմ եղանակը. Գոգյան

Եթե այստեղ եմ, ուրեմն՝ արդեն ազդել է պայքարի իմ եղանակը. Գոգյան

Ինչպես արդեն տեղեկացրել էին՝ ԱԺ-ում ընթանում էր փակ նիստ, որը քիչ առաջ ավարտվեց: Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ասաց, որ համակարգային խնդիրներ կան, որ պետք է լուծվեն։

Ինչ վերաբերում է դիմումը հետ վերցնելուն՝ Գոգյանն ասաց, որ ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող էր հետ վերցնել, ինչի ժամկետն արդեն սպառվել է։

Նա նշեց. ՛՛Թեև հայտնվող աջակցությունները իրավական ուժ չունեն, բայց ինձ հաճելի են։ Մի աղջիկ, որին մերժել էինք արտագրության համար, նույնիսկ շնորհակալություն է հայտնել՝ ասելով, որ մեր շնորհիվ իմացավ, թե ինչ է գիտական աշխատությունը՛՛:

Գոգյանի խոսքով՝ ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը, ինքը սահմանել է էթիկայի բարձր շեմ և ակնկալում է, որ համակարգում բոլորը պետք է հետևեն այդ չափանիշին՝ հատկապես, որ 2018-ի հեղափոխությունը արժեքային հեղափոխություն է, իսկ ինքն այդ արժեքների կրող լինելով էր ստանձնել իր պաշտոնը։

Նա ասաց. «Եթե այստեղ եմ, ուրեմն՝ արդեն ազդել է պայքարի իմ եղանակը»: 

Նշենք, որ ՀՊՏՀ -ում հովանավորչության մասին իր պնդումներին նա չցանկացավ անդրադառնալ՝ ասելով, որ ինքն ինչ պնդում էր, արդեն ասել է:

 

  • Կիսվել: