հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե այս պայմաններում կարողանանք ապահովել կյանքի բնականոն ընթացքը, կնշանակի՝ ունենք հաղթահարման բանաձևը. Ավինյան

Եթե այս պայմաններում կարողանանք ապահովել կյանքի բնականոն ընթացքը, կնշանակի՝ ունենք հաղթահարման բանաձևը. Ավինյան

Այսօր ԱԺ հատուկ նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ արտակարգ դրության երկարաձգման հարցը ոչ ցանկալի, բայց անհրաժեշտ քայլ է, ուստի իրենք այս փուլում գնում են սահմանափակումների մեղմացման, սակայն՝ նոր կանոնների սահմանմամբ:

Նա, մասնավորապես, նշեց. «Նոր պայմանաններում ապրելու և կանոններին հնարավորինս հետևելու անհրաժեշտությունը պայմանավորված է մարդկային կյանքեր փրկելու խնդրով: Եթե մենք կարողանանք ապահովել այս պայմաններում մեր տնտեսության, սոցիալական կյանքի բնականոն ընթացքը, սա կնշանակի, որ ունենք մեր հաղթահարման բանաձևը: Եթե չկարողանանք, ինչ-որ մի փուլում վստահաբար ստիպված ենք լինելու վերադառնալ ավելի դժվարին և ծանր սահմանափակումների  ռեժիմի»:

Ավինյանի խոսքով՝ այդ դեպքում վերահսկողության շատ ավելի մեծ ռեսուրս կներգրավեն: Նա ընդգծեց նաև, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է՝ պահպանել կանոնները և խստորեն հետևել, որ շրջապատում ևս հետևեն կանոններին:

  • Կիսվել: