հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե Առուշանյանն ազատ չարձակվի, ճանապարհները կփակենք. գորիսեցիներ

Եթե Առուշանյանն ազատ չարձակվի, ճանապարհները կփակենք. գորիսեցիներ

Այսօր Գորիսի բազմաթիվ բնակիչներ հավաքվել էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դիմաց, որտեղ ընթանում էր վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որի վերջում որոշվեց բավարարել դատարանի միջնորդությունը եւ Առուշանյանի կողմից որպես իր խափանման միջոց մուծած 2 մլն դրամ գրավը փոխանցել պետբյուջե:

Գորիսեցիները նշում էին, որ Առուշանյանի նկատմամբ կայացված վճիռն արդարացի չէ, քանի որ 6400 ընտրող նրան է ընտրել որպես Գորիսի համայնքապետ:

Նրանք ասացին, որ իրենց քաղաքապետի նկատմամբ շինծու գործեր կան. ՛՛Մեր ցանկությունն է ոչ թե սպառնալիքներ հնչեցնել իշխանության հասցեին, այլ ուզում ենք մեր բողոքը ներկայացնել, կարող ենք մեկ-երկու օր համբերել, բայց հարցին լուծում չտալու դեպքում մենք մեր քվեին ենք ուզում տեր կանգնել: Մենք խնդրում ենք, որ արդարացի որոշում կայացվի մեր նորընտիր համայնքապետի նկատմամբ, եւ նա ազատ արձակվի, հակառակ դեպքում հասարակությունը մեկ մարդու նման վաղը չէ մյուս օրվանից պայքարելու ենք մեր քաղաքապետի ազատության համար՛՛:

Գորիսեցիները նշեցին, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում երկուշաբթիից Գորիս մտնող եւ դուրս եկող բոլոր ճանապարհները կփակեն:

 

  • Կիսվել: