ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք Վրաստանի օգնությանը. վարչապետ

Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք Վրաստանի օգնությանը. վարչապետ

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Երևանը դիմի հարևան Վրաստանին, ասաց, որ Հայաստանը կորոնավիրուսի  առաջին դեպքերի արձանագրումից հետո սերտորեն համագործակցել է Վրաստանի կառավարության հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանից հայտարարել էին, որ Հայաստանի դիմելու դեպքում Վրաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի գործում:

«Այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում: Վրաստանը եղբայրական երկիր է և նման պատրաստակամությունը ջերմացնում է մեզ: Եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, սակայն հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի»,-ասաց Փաշինյանը

Նա նշեց, որ Վրաստանն ու Հայաստանը պետք է պատրաստակամ լինեն իրար օգնելու հարցում: Վարչապետը հիշեցրեց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել: Մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, իրար աջակցենք:

Համաճարակն ընդհանուր սպառնալիք է, մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել մեր հարևանների՝ Վրաստանի ու Իրանի, ինչպես նաև միջազգային մյուս գործընկերների հետ»:

  • Կիսվել: