շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք. մարզպետ

Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք. մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«Եղվարդ համայնքի սրտում գտնվող՝ այս գրեթե 1 հա տարածք զբաղեցնող գոտին ժամանակին հանդիսացել է քաղաքային բացօթյա լողավազան։ Հետխորհրդային շրջանում աստիճանաբար վերածվել է անխնամ «անտառի» և չնայած կենտրոնական դիրքին՝ կիսալքված տարածք էր հիշեցնում։

Անցյալ տարի ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյան-ի հետ համապետական շաբաթօրյակին այցելեցինք այս տարածաշրջան և տեղում միտք հղացանք՝ այս գոտին սուբվենցիոն ծրագրի միջոցով բարեկարգել և դարձնել քաղաքի համար հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով, մանկական ժամանցի վայրերով եւ կանաչապատ ճեմուղիներով։

Շնորհավորում եմ մեր սիրելի եղվարդցիներին:

Ծրագիրն արդեն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը՝ շուրջ 244 մլն ՀՀԴ ուղղվելու է այս հրաշալի նախագծի կյանքի կոչմանը (30 % / 70 % պետություն/համայնք համաֆինանսավորմամբ)։

Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք»։

  • Կիսվել: