ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես տպավորված եմ, թե ինչպես է Հայաստանը հետպատերազմական ամիսներին առաջ շարժվել. ԱՄՆ դեսպան

Ես տպավորված եմ, թե ինչպես է Հայաստանը հետպատերազմական ամիսներին առաջ շարժվել. ԱՄՆ դեսպան

Ես տպավորված եմ, թե ինչպես է Հայաստանը հետպատերազմական ամիսներին առաջ շարժվել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է ՀՀ-ում ԱՄն դեսպան Լին Թրեյսին:

Ըստ նրա` վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը և Միացյալ Նահանգները ունեցել են գործընկերության շատ կարևոր ոլորտներ, առաջընթաց են գրանցել բարեփոխումների ոլորտներում, հատկապես հակակոռուպցիոն ոլորտում, որի շուրջ նրանք աշխատել են միասին:

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ՝ աջակցելու ոստիկանության պարեկապահակային նոր ծրագրի կայացմանը: Սրանք այն ինստիտուտներն են, որոնց վրա հիմնված է ժողովրդավարությունը, և այդ ոլորտներում ես մեծ հույս ու խոստում եմ տեսնում, որ մենք կշարունակենք տեսնել շատ ուժեղ ժողովրդավարություն Հայաստանում: Բայց ակնհայտորեն, ինչպես ես ասացի, ցանկացած ժողովրդավարություն հենց այնպես չի տրվում, պետք է ջանք գործադրել»,- նշել է դեսպանը։ Թրեյսին հավելեց, որ Բայդենի վարչակազմը ուշադրություն է դարձնում տարածաշրջանին, ինչի վկայությունը նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է։

«Կարծում եմ, որ շաբաթ օրը նախագահի հայտարարությունը դրա մի արտացոլումն էր: Բայց ես կցանկանայի մատնանշել նաև մարտի 5-ին կայացած հեռախոսազրույցը, որը քարտուղար Բլինկենն ունեցավ վարչապետ Փաշինյանի հետ: Մենք զրույցներ ենք ունեցել այլ մակարդակներում ՝ Պետդեպարտամենտի և Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների միջև: Մենք նաև շատ ամուր հարաբերություններ ունենք ԱՄՆ օգնության գործունեության միջոցով ոչ միայն կառավարության գործընկերների, այլ տեղական գործընկերների՝ բիզնեսի և քաղաքացիական կազմակերպությունների հետ: Եվ այսպես, ես կարծում եմ, որ հարաբերությունների այդ ցանցը, այն գործընկերությունը կառուցելու շարունակությունն է, որ հիմք են տալիս Միացյալ Նահանգներին և Հայաստանին դրական օրակարգով գործընկերության ունենալ, մի գործընկերություն, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են, հավատացած եմ, կոռուպցիայի դեմ պայքարելու մեր շատ մեծ ցանկությունը: Այնպես որ, կարծում եմ, որ երկու երկրները շատ հարցեր ունեն, որի շուրջ կարող են աշխատել»,- ընդգծեց դեսպանը:

  • Կիսվել: