«Ես շատ լավ եմ». Սարգիս Եղիազրյանն՝ իր մասնակցությամբ ավտովթարի մասին
Երգիչ Սարգիս Եղիազրյանն անդրադարձել է իր մասնակցությամբ ավտովթարին՝ նշելով, որ ինքը լավ է.
«Ես շատ լավ եմ, բոլորը լավ են՝ փառք Տիրոջը: Շնորհակալ եմ բոլորիդ՝ անհանգստանալու համար: Վթարի պատճառն առատ անձրեւն ու տեղացող ձյունն էր: Աստված բոլորիդ պահապան: Սիրում եմ ձեզ, շատ»,-ինստագրամյան «սթորի» բաժնում գրել է նա:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ուենցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի հարեւանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի եւ ճակատային բախվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետեւանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Mercedes-ի վարորդը երգիչ Սարգիս Եղիազարյանն էր, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։


