Ես կոչ եմ անում՝ գեներացնել գաղափարներ, այլապես կարող են դառնալ իշխանությունների հանցակից․ Դավիթ Սահակյանց
Երկու գլխավոր զենք օգտագործվեց այս խունտայի կողմից՝ դա սուտն է եւ պառակտումը: Այս մասկին այսօր՝ մայիսի 6-ին, Բեկում երիտասարդական շարժման հրավիրած քննարկմանը ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
«Հենց այդ երկու զենքն էլ այսօր աշխատում են եւ շարունակում են քարոզել եւ տանել ստի ու պառակտման: Հասարակությունը միանշանակ զգում է՝ ինչ է կատարվում: Հասարակությունը ավելի վաղ է արթնացել, ուղղակիհիմա փորձում է խոսել այն ամենի մասին, ինչի մասին մենք ինքներս ենք խոսում: Եթե հաշվի առնենք այն սուտը ու պառակտումը, որ կա , դրան հակահարված պետք էլինի համախմբումը, ճմարտությունը մարդկանց հասցնելը, ինչը որ կարծում եմ՝ դանդաղ տեմպերով գնում է առաջ: Ժամանակն իսկապես շատ քիչ է, եւ եթե չգհասցնենք այդ համախմբումը կայացնել, կարծում եմ՝ հետո շատ ուշ է լինելու որեւէ խնդիր լուծել, իսկ ներկայիս խնդիրները չեն լուծվի, քանի նրանք իշխանության են»,-ասաց նա:
Սահակյանցը նշեց, որ մշակույթի գործիչները այս պայքարում պետք է մի լավագույն ստորաբաժանում լինեն եւ ակտիվ պայքարեն:
«Ես կոչ եմ անում սկսել խոսել եւ գեներացնել գաղափարներ, այլապես կարող են դառնալ իշխանությունների հանցակից»,-ասաց նա:


