Ես խոնարհվում եմ հերոսների հայրերի առջեւ, բայց իրենք պետք է այդ աճպարարական գործողություններից զերծ մնան. Խ. Սուքիասյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբկցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չցանկացավ գնահատական տալ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների եւ ոստիկանների բախման ժամանակ ոստիկանների գործողություններին:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հունիսի 3-ին ոստիկանության գործողությունները, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Այն տեսահոլովակներով, որոնցով կարելի է ճշտել , թե ինչ կարգի է եղել, ովքեր են սկզբից սկսել, ինչ կարգի հրահրոցներ են եղել, ես, ես դա չեմ տեսել, կարծիք չեմ կարող հայտնել, միայն իրավապահ մարմինները կարող են հայտնել»:
Հիշեցմանը, որ զոհվածի հայրը հայտարարել է, որ իրեն ծեծել են, նա արձագանքեց. «Ես խոնարհվում եմ հերոսների, նրանց հայրերի առջեւ, բայց իրենք պետք է այդ քաղաքական, աճպարարական գործողություններից զերծ մնան»:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների եւ ոստիկանների բախման ժամանակ վնասվծք էր ստացել շուրջ 60 քաղաքացի, որոնցից 39-ը՝ ոստիկան:


