երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԲՀԿ-ն ընդհանրապես ընտրակաշառքը չի բաժանել. Սեդրակ Առուստամյան

ԲՀԿ-ն ընդհանրապես ընտրակաշառքը չի բաժանել. Սեդրակ Առուստամյան

«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը չի ընդունում ընտրակաշառքը տալու մեղադրանքը:

«Ես համոզված եմ, վստահ եմ, որ մեղավոր չեմ»: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց նա՝ հիշեցնելով, որ այս գործով վաղեմության ժամկետը լրացել է, այսպես, թե այնպես չի դատապարտվելու:

Դիտարկմանը, որ Վազգեն Պողոսյանն է պնդել, որ քարոզչական նպատակներով իրեն կաշառք են տվել, Առուստամյանն ասց. «Վազգեն Պողոսյանի հետ ժամանակին որպես բիզնեսմեն առնչություններ ունեցել եմ: Իրեն գումար չեմ տվել: Առերեսման ժամանակ էլ ասել եմ, որ ես իրեն ոչ կաշառք եմ տվել, ոչ փող եմ տվել: Ընտրությունների մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել: Ինքը չէր էլ հիշում՝ իմ մոտ եղել է, թե ոչ»:

Նա հայտարարեց նաեւ, որ ԲՀԿ-ն ընդհանրապես ընտրակաշառքը չի բաժանել:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

 

  • Կիսվել: