չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Երբ Հայաստանում էի առաջին անգամ, կոռուպցիան ծոր էր տալիս․ ԵՄ դեսպան

Երբ Հայաստանում էի առաջին անգամ, կոռուպցիան ծոր էր տալիս․ ԵՄ դեսպան

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր Ժողովրադավարական հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում ևս մեկ անգամ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը Հայաստանում։

«Եթե դուք ասում եք, որ այս գրասենյակը պետական կառույց է, այո՛, կապ կա, բայց ուզում եմ ասել որ սա անկախ կառույց է, և ես պետք է ասեմ, որ դուք կապ չունեք պետության հետ։ Ես աշխատել եմ այս կառույցի հետ 4 տարի և պետք է ասեմ, որ նրանք շատ պատշաճ էին», - ասաց նա։

Նա նաև հավելեց, որ երկու անգամ է եղել Հայաստանում և որոշ հարցադրումների շուրջ ունի իր գնահատականը։ Նրա խոսքով՝ երբ այստեղ էր առաջին անգամ, կոռուպցիան ՀՀ-ում ծոր էր տալիս, և միջազգային կազմակերպություններից եկած շատ գումարներ, որոնք նախատեսված էին կրթության ոլորտի բարելավման համար, այլ աղբյուրների էին տրամադրվում, մինչդեռ այժմ այս հարցում կա առաջընթաց։

  • Կիսվել: