ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ես ձեզ կասեմ խնդիրը որտեղ է, «օքեյ»․ ինչու է զայրացել քաղաքապետը

Ես ձեզ կասեմ խնդիրը որտեղ է, «օքեյ»․ ինչու է զայրացել քաղաքապետը

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական խորհրդակցություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցող Արամ Աբովյանին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարց ուղղեց. «Պարոն Աբովյան, բան չունե՞ք ինձ ասելու: Քաղաքացիները որ հարցում են կատարում, ինչու՞ եք վատ պատասխանում»,-ասաց նա:

Զեկուցողը նշեց, որ հարցը խորքային է, սակայն քաղաքապետն ասաց, որ զեկուցեն:

«Քաղաքացին գրում է՝ ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի և տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն՝ 2020 և 2021 թվականների ընթացքում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսքրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի սահմանված հիմքով կայացված բողոքների ընդհանուր քանակը: Այս մարդը կոնկրետ բան ա ուզել, նախապատմությունն ինձ չի հետաքրքրում, մի գուցե քաղաքացին սխալ է, ճիշտ է, դա ինձ չի հետարքրում, դա այլ հարց է, ես դա չեմ քննարկում, էտ անցանք: Մարդը տեղեկատվություն ա ուզել, խի՞ էս մարդուն տեղեկատվություն չեք տրամադրել»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժինի պետ Արամ Աբովյանն ասաց, որ իրենք տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ինչին ի պատասխան քաղաքապետն արձագանքեց. «Գտնու՞մ եք, որ ճիշտ պատասխան եք տվել»: Արամ Աբովյանն ասաց՝ այո, պարոն քաղաքապետ: ««Օքեյ», ֆիքսեցինք, որ ճիշտ պատասխան եք տվել, ես ինքս իմ համար ֆիքսում եմ, որ դուք ճիշտ պատասխան եք տվել: Եթե դուք գտնում եք, որ քաղաքացիներին նման պատասխան տալը ճիշտ է, ես ձեզ կասեմ խնդիրը որտեղ է: Անցանք առաջ»,-ասաց քաղաքապետը:

  • Կիսվել: