ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես ձեզ համարում եմ հանցագործ. Հայկ Մարությանը՝ Թեհմինա Վարդանյանին (տեսանյութ)

Ես ձեզ համարում եմ հանցագործ. Հայկ Մարությանը՝ Թեհմինա Վարդանյանին (տեսանյութ)

Այլևս փաստ է, որ Հայկ Մարությանի ինքնազգացողությունը, ջղաձգումներն ու նյարդային պոռթկումները մի քանի անգամ սրվում են, երբ խոսափողին եմ մոտենում ես` մարդ, ով գիտի վերջինիս կյանքի լուսավոր ու մութ էջերը: Այս մասին իր գրառման մեջ նշել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Այսօր, նմանօրինակ պահվածքն ավելի քան սպասելի էր գոնե ինձ համար: Մարությանը չթողեց ունենամ ՏԻՄ օրենքով սահմանված ելույթս, անջատեց խոսափողս և անվանեց հանցագործ: Չեմ խոսում էլ հիսթերիայի հասնող բղավոցների ու ոչ կոմպետենտ պահվածքի մասին:

Բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, սոցիալական հեռավորություն պահելով, հանում են դիմակները և ելույթ ունենում: Մարությանի այս պահվածքն ուներ հստակ նպատակաուղղվածություն` լռեցնել ինձ:

Ցածր, շատ ցածր պահվածք!!! Ինչի՞ց ի՞նչ դարձաք, ումի՞ց ու՞մ վերածվեցիք: Այլևս չեք կարողանա փրկել նույնիսկ Ձեր դերասան դեմքը: Չնայած, երևի այդ նկատառումներից ելնելով էլ միայն 2019 թվականին Ձեր կինը 3 նոր առանձնատուն է ձեռք բերել Ձեր հարազատ Չեխիայում:

Ուզում եմ մեկ անձի ռեիտինգի շնորհիվ ընտրված քաղաքապետին հիշեցնել, որ 3 ամիս է քաղաքացիները նրան են փնտրում: Ո՞վ, ո՞վ, բայց նա իսպառ իրավունք չունի խոսել համավարակից ու կանխարգելումից, որովհետև ՏԱՊԱԼԵԼ Է այս ամենի պայքարի հետ կապված բոլոր կետերը:

Հ.Գ. Պրն. Մարության, հուսով եմ, հետայսու, ամեն գիշեր` քնելուց առաջ, հարցս կհիշեք»,- գրել է նա։

  • Կիսվել: