չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա. Փաշինյան

Ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող միջադեպի վերաբերյալ հարցին, թե ինչպես է վերաբերում, երբ Հանրապետության երկրորդ պաշտոնյան թքում է մարդու վրա, որը իր կառավարությունը հայտարարել էր որպես բարձրագույն արժեք:

՛՛Ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը բոլոր մարդկանց վրա: Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը Հանրապետության երկրորդ պաշտոնյան է, տեղի է ունեցել նրա համար, որ այդ հանրապետության երկրորդ պաշտոնյան մարդ է, այ, եթե ինքը լիներ աստված, այդ սխալն իրան թույլ չէր տա՛՛,-ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ նա Կասկադում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է կոչել, ինչից հետո Սիմոնյանը հրահանգել է թիկնապահներին բռնել իրեն եւ թքել է իր դեմքին:

Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը, իսկ հինգ օր անց ընդունել էր կատարվածը եւ ներողություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից:

 

  • Կիսվել: