ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես չեմ ստորագրել. Ռուստամ Բաքոյանը՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության մասին

Ես չեմ ստորագրել. Ռուստամ Բաքոյանը՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության մասին

Ես Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ չեմ ստորագրել, չգիտեմ՝ ով է ստորագրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Այն, ինչ տեղի է ունեցել երեկ Ազգային ժողովում, ես դահլիճում չեմ եղել, քանի որ եզդիական Նոր տարին է եղել, ես դրանով եմ զբաղված եղել»:

Լրագրողները հստակեցրին, որ խոսքը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստի մասին է, սակայն Բաքոյանը անպատախան թողեց հարցն ու հեռացավ:

Հիշեցնենք, որ նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է քննարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու հարցը։

 

  • Կիսվել: