ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երուսաղեմում դեպի Հայոց պատրիարքարանը տանող ճանապարհի վերանորոգումը մոտենում է ավարտին

Երուսաղեմում դեպի Հայոց պատրիարքարանը տանող ճանապարհի վերանորոգումը մոտենում է ավարտին

Երուսաղեմում դեպի Հայոց պատրիարքարանը տանող ճանապարհի` քաղաքապետարանի կողմից ձեռնարկված վերանորոգումը մոտենում է ավարտին: Այս մասին ասվում է Երուսաղեմում Հայ Առաքելական պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ վերանորոգման ժամանակ Երուսաղեմի քաղաքապետարանն արել է հնարավոր ամեն ինչ՝ Հայոց պատրիարքի մուտքն ապահովելու համար, չնայած ժամանակ առ ժամանակ ճանապարհի որոշ հատվածները փակ են եղել:

Հաղորդվում է նաև, որ, բացի ճանապարհային աշխատանքներից, փոխարինվել են նաեւ որոշ այլ ենթակառուցվածքներ՝ ջուրը, կոյուղին, էլեկտրականությունը եւ այլն:

  • Կիսվել: