շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երթուղայինների վարորդները դադարեցրին գործադուլը

Երթուղայինների վարորդները դադարեցրին գործադուլը

Երևանում քաղաքային տրանսպորտի վարորդներն առավոտյան գործադուլ էին անում: Մոտ 10 երթուղի չէր աշխատում։

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը և ուղևորափոխադրող ընկերության սեփականատերն իրենց հերթին գործադուլ հայտարարած վարորդներին հորդորեցին գիծ դուրս գալ և առաջիկա 7 օրն աշխատել հին օրավարձով՝ մինչև որևէ լուծում կմտածեն։

Վարորդներն ընդառաջ գնալով հորդորներին, դադարեցրին գործադուլը, սակայն խոստացան, որ եթե արտոնություններ չտրվեն նորից աշխատանքի դուրս չեն գա։

Վարորդները պահանջում էին լուծել քաղաքում առկա խցանումների, հատկապես Արարատյան մաքսատնից դուրս եկող մեծ բեռնատար մեքենաների պատճառով առաջացող խցանումների, գազի գնի, տուգանքների և այլ հարցեր:  

«Առավոտյան ժամը 6:50-ին շարժվում եմ և ամբողջ օրվա ընթացքում 7 անգամ չեմ հասցնում գիծ դուրս գալ: Իմ երթուղին ձգվում է Շարուրի փողոցից մինչև Էրեբունի-Մասիվ, ընդհանուր առմամբ 12 կմ, սակայն անգամ այդքան հատվածում մի շարք խնդիրներ կան»,- նշեց վարորդներից մեկը և հավելեց, որ խցանումների պատճառով իրենք չեն կարողանում կատարել իրենց վրա դրված օրվա պլանը:

 

  • Կիսվել: