երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երթևեկության սահմանափակում՝ Գ.Հովսեփյան փողոցի՝ համար 61 դպրոցից մինչև Ա. Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում

Երթևեկության սահմանափակում՝ Գ.Հովսեփյան փողոցի՝ համար 61 դպրոցից մինչև Ա. Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Ա.Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է:

Վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

 

  • Կիսվել: