հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Կանաչապատում և շրջակա միարվայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ երթևեկության մասնակից քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում, խաչմերուկներում ծառերի ճյուղերը փակում են լուսացույցերն ու երթևեկության նշաները՝ խոչընդոտելով անվտանգ երթևեկությանը:

Արձագանքելով քաղաքացիների մտահոգություններին՝ ՀՈԱԿ-ը և«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ «Սեքյուրիթի դրիմ»-ը կտրամադրի տվյալներ, թե Երևան քաղաքի որ հատվածներում կա նման խնդիր և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սեղմ ժամկետներում կվերացնի այն՝ ապահովելով վարորդների անվտանգ երթևեկությունը:

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հետևողական կլինի խոչընդոտների վերացման հարցում»,-նշել է նա:

  • Կիսվել: