երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ են տեղի ունեցել հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
 
«Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ:
 
Իրականացվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: