երեքշաբթի, փետրվար 27
27 / 2 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում

Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում.

Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ուղղությամբ աջ եզրային գոտուց կթույլատրվի միայն աջ ուղղությամբ՝ դեպի Եղվարդի խճուղի և ևս երկու երթևեկելի գոտուց՝ միայն ուղիղ:

Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպի 4 գոտիով, որոնցից աջ եզրային երկու գոտիներից կթույլատրվի միայն աջ՝ դեպի Հովսեփ Էմինի փողոց և ևս երկու երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Խաչատրյան փողոց:

  • Կիսվել: