Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ադամյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես՝ Ադամյան փողոցում՝ Մհեր Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:


