հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊՆ-ից մեզ հայտնել են, որ որոնողական աշխատանքնեը իրականացվում են, լուր լինելու դեպքում կհայտնեն մեզ․ զինվորի հայր

ՊՆ-ից մեզ հայտնել են, որ որոնողական աշխատանքնեը իրականացվում են, լուր լինելու դեպքում կհայտնեն մեզ․ զինվորի հայր

ՊՆ-ից մեզ հայտնել են, որ որոնողական աշխատանքնեը իրականացվում են, լուր լինելու դեպքում կհայտնեն մեզ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող զինծառայողներից մեկի հայրը։

Նա նշեց, որ որդուց լուր չունի սեպտեմբերի 15-ից սկսած։

«Տղաս ծառայել է Կապանի Ներքին Հանդի դիրքերում, եղել է 2 ամսվա զինծառայող։ Սեպտեմբերի 12-ի գիշերը երկու ամսվա զինծառայողին տարել են դիրքեր ինժեներական աշխատանքներ կատարելու, առանց որևէ պատասխանատուի, սեպտեմբերի 13-ի գիշերը պատերազմը սկսել ու ոչ մի տեղեկություն չունենք։ Գնում ենք զորամաս՝ պատասխանող չկա, ասում են՝ հրամանատարը դիրքերում է, գնում ենք դիրքեր, ասում են գնացել է խորհրդակցության ու ոչ մի պատասխան, հրամանատարին չենք տեսել, ՊՆ-ից էլ ասում են՝ սպասեք։

Որտեղ եղել է տղաս, որոնողական աշխատանքներ իրականացնում է ոչ թե հետախուզությունը, այլ անտառապահները, տարածքին ծանոթները, մեզ էլ թույլ չեն տալիս մասնակցենք աշխատանքներին»,- ասաց զինծառայողի ծնողը։

Նա նշեց, որ որևէ ակնկալիք չունեն ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումից։

«Փոքր որդիս ու քրոջս տղան էլ են ծառայում նույն զորամասում, գնալու եմ երկուսին էլ վերցնեմ, բերեմ, թող մի ոստիկան փորձի գա նրանց հետևից»,- ասաց զինվորի հայրը։

  • Կիսվել: