չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ՆԳՆ ՓԾ տնօրենի հանձնարարականով դեկտեմբերի 6-ին և 7-ին ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից անցկացվել են մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես՝ «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ուսումնավարժություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ են անցկացվել Տավուշի մարզի Բերքաբերի, Դեբեդավանի, Դիլիջանի Վ․ Անանյանի անվան թիվ 5, Բերդավանի, Այգեհովիտի և Վազաշենի միջնակարգ, Բերդի թիվ 3, Իծաքարի, Դեղձավանի հիմնական դպրոցներում, ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք Նոյեմբերյան համայնքի Դեղձավան բնակավայրում, ինչպես նաև «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ Դեղձավան բնակավայրի միջնակարգ դպրոցում և բնակիչների հետ:

Արագածոտնի մարզի «Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոց» և «Աշնակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-երում անցկացվել են «Հրդեհշիջման, տարհանման և առաջին օգնության կազմակերպումն ուսումնական հաստատություններում» թեմայով գործնական պարապմունքներ, ինչպես նաև «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն՝ «Գեղարոտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Արմավիրի մարզի «Արմավիրի թիվ 9 դպրոց» և «Արմավիրի թիվ 3 դպրոց» ՊՈԱԿ-երում անցկացվել են «Երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպումը» թեմայով գործնական պարապմունքներ:

Կոտայքի մարզի «Աբովյանի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Հրազդանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Եղվարդի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-երում, «Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել են դասախոսություններ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով:

Երկրաշարժի դիմակայունությանն ու բնակչության պարտրաստվածությանն ուղղված միջառումները հնարավորություն են տալիս դեռ նախադպրոցական տարիքից նախապատրաստել երեխաներին, ինչպես նաև դպրոցականներին, մանկավարժներին, ողջ ազգաբնակչությանը՝ ինչպես դիմակայել երկրաշարժին, ինչ գործողություններ իրականացնել և ինչպես կանխարգելել վտանգավոր ազդեցությունները՝ բարձրացնելով պատրաստվածությունը և իրազեկվածությունը։

  • Կիսվել: