երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երկրաշարժեր  Իրանում

Երկրաշարժեր  Իրանում

4,9 եւ 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի «Բուշեր» ատոմային Էլեկտրակայանից ոչ հեռու: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):

Ըստ աղբյուրի, 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 2.20-ին (Երեւանի ժամանակով 06:20-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Բորազջան քաղաքից տասը կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում, օջախը տասը կիլոմետր խորության վրա է:

4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի Է ունեցել UTC ժամանակով ժամը 03:19-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Բորազջան քաղաքից 17 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, օջախը նույնպես տասը կիլոմետր խորության վրա է:

 

  • Կիսվել: