Ի՞նչ է կատարվում «Լինում է չի լինում» մանկական սրճարանում. ահազանգում են բազմաթիվ քաղաքացիներ
«Լինում է չի լինում» մանկական սրճարանը վերջին շրջանում կորցրել է իր հեղինակությունը։ Նախկինում, եթե շատերի ժամանցի նախընտրելի վայրը հենց «Լինում է չի լինում» մանկական սրճարանն էր, այսօր այն մարդկանց մեծամասնության համար դարձել է իսկական գլխացավանք. հայտնվելով տվյալ վայրում, բախվում են մի շարք խնդիրների։ Առանց տնօրինության հետ բախումների չի կարգավորում և' սպասարկման հետ կապված թերացումները, և' սնունդի մատուցման կանոնները։ Իսկ հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, փոխարենը մանուկների համար անակնկալներ լինեին, ինչպես շատ սրճարաններում, այստեղ մանկական խաղահրապարակից օգտվելու համար վճարման արժեքը թանկացել էր։ Նշված մանկական սրճարանից օգտվող բազմաթիվ քաղաքացիներ Infoport.am-ին ահազանգել են, որ հատկապես հունիսի 1-ին եղել է անչափ վատ սպասարկում` բազմաթիվ թերացումներով, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Հատկապես նշում են սնունդի անորակ, անփույթ և անկազմակերպ լինելու մասին։
Այս խնդիրը նկատվում է արդեն ամիսներ շարունակ և ովքեր տեղյակ չեն, թե այնտեղ ինչ է կատարվում, դառնում են սրճարանի հաճախորդների զոհերից։ Այսինքն` վճարում են նախընտրած փաթեթի համար, սակայն չի մատուցվում ըստ պահանջի։ Infoport.am-ի հետ զրուցում սրճարանի հաճախորդներից մեկը նշեց, որ նշված խնդիրները նկատվել են հատկապես Նանսենի փողոց 17/3 հասցեում գտնվող մանկական սրճարանում։
«Արդեն մի քանի անգամ եղել եմ նշված մանկական սրճարանում, իսկապես առանց խնդիրների չի անցել մեր ժամանցը։ Երեխաների հետ գալիս ենք հրաշալի ժամանց անցկացնելու, բայց հակառակն է ստացվում։ Պետք է անպայման բարձրաձայնել, որպեսզի մեզ նման բազմաթիվ քաղաքացիներ չվճարեն հանուն ոչնչի»,-ասաց սրճարանից օգտված քաղաքացիներից մեկը։
։