ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երկրաշարժ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք:


Ըստ ԱԻՆ-ի, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Ծովագյուղ համայնքում և Գավառ քաղաքում` 3 բալ ուժգնությամբ, Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 18:21-ին երկրաշարժ էր գրանցվել նաև Երևանից 17 կմ հարավ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

  • Կիսվել: