«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի Թռչնամսի արտադրամասը կսկսի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտորնի տեսուչները կրկնակի ստուգայց են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի)։
Ստուգայցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:
Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։