երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Կբարելավվի ԱՊՀ անդամ պետությունների միջև հետախուզումների վերաբերյալ համագործակցությունը. նախագիծ

Կբարելավվի ԱՊՀ անդամ պետությունների միջև հետախուզումների վերաբերյալ համագործակցությունը. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ արձանագրության վավերացումը, ըստ էության, ուղղված է ԱՊՀ անդամ պետությունների միջև հետախուզումների վերաբերյալ համագործակցության բարելավմանը, մասնավորապես հետախուզման հետ կապված փաստաթղթերի էլեկտրոնային ճանապարհով փոխանցման հնարավորություններին, ինչը ներկայիս կարգավորումներով առկա չէ:

««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին:

2010 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016 թ. դեկտեմբերի 28-ին:

Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության (վերապահումով), Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կողմից:

Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 20 օրը լրանալուց հետո և ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:

2024 թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ արձանագրությունն ուժի մեջ չի մտել:

Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ստորագրված ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

  • Կիսվել: