երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Երիտասարդը կացնով խփել էր մորաքրոջ թիկունքին, մորեղբայրն էլ մուրճով՝ նրա գլխին. հարուցվել է քրգործ

Երիտասարդը կացնով խփել էր մորաքրոջ թիկունքին, մորեղբայրն էլ մուրճով՝ նրա գլխին. հարուցվել է քրգործ

Մարտի 14-ի երեկոյան մի քաղաքացի ոստիկանության Արտաշատի բաժին էր զանգել ու խնդրել, որ Արտաշատի Երևանյան փողոցի բնակարաններից մեկը շտապ ոստիկան մոտենա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ահազանգով Երևանյան փողոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ վեճի ժամանակ նույն հասցեում բնակվող 27-ամյա երիտասարդը կացնի բութ կողմով խփել էր մորաքրոջ թիկունքին: 66-ամյա մորեղբայրն էլ քրոջ որդու արարքից վրդովված՝ մուրճով նրա գլխին էր խփել:

Երիտասարդն ու 67-ամյա մորաքույրը գանգուղեղային վնասվածքով, գլխի, մեջքի պատռված վերքերով ու սալջարդերով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվեցին, ավելի ուշ, առողջական վիճակից ելնելով, 67-ամյա կինը տեղափոխվեց մայրաքաղաք՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

66-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:

Դեպքի վայրի զննությամբ կացինն ու մուրճը հայտնաբերվել են:
Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: