երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տղամարդը հետապնդել էր տարեց կնոջն ու փորձել կողոպտել նրան (տեսանյութ)

Տղամարդը հետապնդել էր տարեց կնոջն ու փորձել կողոպտել նրան (տեսանյութ)

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ Երևանում ժամերի ընթացքում  բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 74-ամյա Անթառամ Ս.-ն և հայտնել, որ ժամը 12:00-ի սահմաններում Խորենացի և Օստրովսկու փողոցների խաչմերուկում իրեն անծանոթ անձը քաշելու միջոցով փորձել է բացահայտ հափշտակել իր ձեռքի պայուսակը, ապա հանցագործությունը ավարտին չհասցնելով դիմել է փախուստի: 

Անթառամ Ս.-ին են այցելել ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և կարճ ժամանակ զրուցելով նրա հետ արդեն օպերատիվ տվյալներով ճշտել էին ենթադրյալ «ճիվաղի» ինքնությունը:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր օր.-ի 44-253 հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել  է քրեական վարույթ, ու մինչ քննիչը Անթառամ Ս.-ի հետ կատարվածի վերաբերյալ քննչական գործողություն էր կատարում, Էրեբունու ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ կատարողը Երևանում «թրև եկող», մշտական բնակության վայր չունեցող 41-ամյա Գավրիլ Պրեյդան է ու եթե քրեական հետախույզները օպերատիվ չգործեին նա «գիշերային թիթեռնիկի» նման օրը մի տեղ էր լինում, հնարավոր է Երևանից մեկներ հեռավոր մարզ, սակայն Սասունցի Դավիթի կայարանամերձ հրապարակում, ով ըստ նախնական տեղեկությունների արդեն պատրաստվում էր մեկնեշ հեռավոր մարզերից մեկը, Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին և բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նրան ներկայացրեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած կադրերը, որով երևում է, թե ինչպես է ստահակը հետապնդում տատիկին և փորձում կողոպտել:

  • Կիսվել: