կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երիտասարդ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանենց ընտանիքում խոսում են համշենահայերենով

Երիտասարդ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանենց ընտանիքում խոսում են համշենահայերենով

Չնայած Հայաստանից հեռու են` Մայկոպ են ապրում, բայց երիտասարդ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանենց ընտանիքում հայերեն են խոսում։ Հայրենիքում նա մի փոքր դժվարանում է, որովհետև տան եզուն համշենահայերենն է։ 

«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, այս մասին Կիվիրյանը պատմել է Գյումրիում տիեզերքով ու տիեզերագնացությամբ հետաքրքրվողների հետ հանդիպմանը։
 
Ռուսաստանի գիտության և մշակույթի «Ռուսական տուն» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող երիտասարդ տիեզերագնացը այցելել է Գյուրիի ռուսական 102-րդ ռազմաբազա և Գյումրու ԼՈՖԹ կենտրոն։
 
«Զբաղվածության պատճառով շատ բան չհասցրեցի տեսնել, ավելի շատ մեքենաների միջից, բայց այն վայրերը, ուր այցելեցի, մեծ տպավորություն թողեցին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Կիվիրյանը։
 
Նա շատ է հավանել Երևանի ճարտարապետությունը, Գյումրիում էլ Սև բերդ ամրոցն է ուշադրությունը գրավել։ Տպավորել են եկեղեցիները, հին շինությունները, բայց ամենաշատն իր համար հայկական հյուրընկալությունն է տպավորիչ եղել։
 
«Ծիծեռնակաբերդը շատ ազդեցիկ էր․ ես համշենահայ եմ, ու այդ վայրն ինձ հետ ուղիղ կապ ուներ։ Միանգամից հիշեցի իմ նախնիների պատմածներն այդ արյունալի դեպքերի մասին»,- ասել է Կիվիրյանը` հավելելով՝ երբ մոտեցել է անմար կրակին, անձրև է տեղացել, ինչն ավելի խորհրդանշական է դարձրել այդ վայրը։
 
Հարությունը շատ է հավանել նաև հայկական խոհանոցը։ «Ճիշտ է, տանը շատ համեղ են պատրաստում, բայց այստեղ մեկ ուրիշ համ ու հոտ եմ զգում։ Ընդհանրապես այս այցից շատ եմ տպավորված»,-հավելել է տիեզերագնաց-փորձարկողը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: