շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երգիչ Շառլոտը իր անձնագիրն այրելուց հետո «արգելափակվել» է «Զվարթնոց» օդանավակայանում

Երգիչ Շառլոտը իր անձնագիրն այրելուց հետո «արգելափակվել» է «Զվարթնոց» օդանավակայանում

Երգիչ Շառլոտը (Էդուարդ Շառլոտ) ժամանել էր Երեւան, որտեղ տեսախցիկի առաջ այրել է Պուտինի դիմանկարը, իսկ հետո՝ ռուսական անձնագիրը։ Դրանից հետո նա ցանկացել է թռչել Կիև, բայց նրան թույլ չեն տվել առանց անձնագրի ինքնաթիռ նստել:

«Ես թռա Հայաստան՝ օգտագործելով իմ ներքին անձնագիրը, որն այրել եմ։ Խնդրեցի թույլ տան թռչել Կիեւ, բայց Կիեւում լռում են։ Օդանավակայանից էլ թույլ չեն տալիս դուրս գալ առանց փաստաթղթերի, ընդհանրապես չեն թողնում դուրս գալ որևէ տեղ: Ես այլ անձնագիր չունեմ, հիմա ի՞նչ անեմ»,- գրել է Շառլոտը Ինստագրամի իր էջում։

Հ.Գ. Այս իրավիճակը Ռյազանովի հայտնի` «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ֆիլմի բժշկի պատմությունն է հիշեցնում:

  • Կիսվել: