երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեւանյան ավտոտնակում ավտոմեքենա է այրվել. այրվել են նաեւ կենցաղային իրեր, մեքենայի յուղեր

Երեւանյան ավտոտնակում ավտոմեքենա է այրվել. այրվել են նաեւ կենցաղային իրեր, մեքենայի յուղեր

Փետրվարի 2-ին, ժամը 11։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 12/7 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։04-ին, մարվել՝ 12։49-ին։

Ավտոտնակի (մոտ 50 քմ) տարածքում այրվել են կենցաղային իրեր, վառելիքաքսուքային նյութեր և «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Չ․)։

  • Կիսվել: