Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք. Ավինյան
Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք։ Այս նպատակով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր բակերի բարեկարգմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Բարեկարգ բակերը ոչ միայն գեղեցկացնում են մեր քաղաքը, այլև ապահովում են մեր երեխաների համար անվտանգ խաղադաշտեր, տարեցների համար հանգստի գոտիներ և կանաչ տարածքներ։
Յուրաքանչյուր բարեկարգ բակ մի նոր քայլ է դեպի մեր ընդհանուր նպատակը՝ Երևանը դարձնելու ավելի գեղեցիկ, կանաչ ու մարդկանց համար քաղաք՛՛,-նշել է նա: