Երևանը՝ ՄԱԿ-ի «Աշխարհի ծառերի քաղաքներ» ծրագրում
ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) և Arbor Day հիմնադրամը ներկայացրել են այն քաղաքները, որոնք ճանաչում են ստացել «Աշխարհի ծառերի քաղաքներ» ծրագրի շրջանակներում:
Ճանաչում ստացած քաղաքները 59 են, դրանց թվում է նաև Երևանը: Ներառված են նաև Նյու Յորքը, Փարիզը, Տորոնտոն, Վորոնեժը, Բիրմինգհեմը, Օքլենդը, Կամպո Գրանդեն, Միլանը, Թուրանը, Մադրիդը և այլն:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի անտառային տնտեսության հարցերով տեղակալն ասել է. «Մենք շնորհավորում ենք առաջին քաղաքներին, որոնց քաղաքապետերը միասին քաղաքային անտառային տնտեսության նոր գլոբալ ցանց են ձևավորում, որոնք գնահատում են ծառերի և անտառների նշանակությունը»
Նշենք, որ «Աշխարհի ծառերի քաղաքներ» ծրագիրն ուղղված է առավել էկոլոգիապես կայուն քաղաքների ստեղծմանն ու աջակցությանը: