շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանը լուսավորող 70 հազար լապտերից 17000-ն արդեն փոխարինվել է էներգախնայող LED լուսատուներով

Երևանը լուսավորող 70 հազար լապտերից 17000-ն արդեն փոխարինվել է էներգախնայող LED լուսատուներով

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին լուսավորության աշխատանքների նախատեսումն է:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագծի ու համայնքային ծրագրերի շրջանակում քաղաքը լուսավորող 70 հազար լապտերներից 17000-ն արդեն փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով:

  • Կիսվել: