հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում Toyota-ն բախվել է կայանված Jeep-ին, այնուհետև անցել գազոնի վրայով, հայտնվել հանդիպակաց գոտում և բախվել Kia Sorento-ին. կա վիրավոր

Երևանում Toyota-ն բախվել է կայանված Jeep-ին, այնուհետև անցել գազոնի վրայով, հայտնվել հանդիպակաց գոտում և բախվել Kia Sorento-ին. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 15։00-ի սահմաններում Toyota Prius մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ դեպի Հերացի իջնող ճանապարհահատվածում, բախվել է կայանված Jeep մակնիշի ավտոմեքենային, այնուհետև անցել է ճանապարհի բաժանարար գոտու վրայով, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել Kia Sorento մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանականհիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդդասակիծառայողները՝ավագտեսուչԼևոնԲաբաջանյանիգլխավորությամբ։

Վթար մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: