հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում տղամարդը 2 կրակոց է արձակել նախկին կնոջ ուղղությամբ, ապա կրակել ինքն իրեն

Երևանում տղամարդը 2 կրակոց է արձակել նախկին կնոջ ուղղությամբ, ապա կրակել ինքն իրեն

Մարտի 14-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ, գրում է shamshyan.com-ը։

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Տիչինա փողոցի 20 տան մոտից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու՝ 1 կնոջ և 1 տղամարդու։ 

Նշված տան մոտ հայտնաբերվել են Lada և Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ՝ արնանման հետքեր և ատրճանակ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը։ Կատարվում է դեպքի վայրի զննություն։ 

Սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներն ասել են, որ վիրավորները բաժանված ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է, և որ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, իջել ավտոմեքենայից և 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել է իր վրա։

  • Կիսվել: