ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երևանում տեսախցիկը արձանագրել է անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից Ավանում հեղինակություն ունեցող 45-ամյա տղամարդու վրաերթի պահը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար (տեսանյութ)

Երևանում տեսախցիկը արձանագրել է անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից Ավանում հեղինակություն ունեցող 45-ամյա տղամարդու վրաերթի պահը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ հունիսի 7-ին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի բնակիչ, 45-ամյա Կարեն Ավագյանն է, ով վրաերթի է ենթարկվել սև գույնի ավտոմեքենայի վարորդի կողմից Ավան վարչական շրջանի «Ավանի կինոյի» մոտ: Վարորդը, Կ. Ավագյանին թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրված վրաերթի պահը, հույս ունենալով, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները կհայտնաբերեն փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Ավանում հայտնի անձնավորություն է:

  • Կիսվել: