ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում տեղի է ունեցել «Բժիշկները Արցախի համար» ծրագրի տարվա արդյունքներն ամփոփող միջոցառումը

Երևանում տեղի է ունեցել «Բժիշկները Արցախի համար» ծրագրի տարվա արդյունքներն ամփոփող միջոցառումը

Օրերս ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի, Ամերիկայի հայ բժիշկների միության, ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացված «Բժիշկները Արցախի համար» ծրագրի տարվա արդյունքներն ամփոփող միջոցառումը։

 Ինչպես հայտնում են  ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունից, պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը լրացնելու նպատակով իրականացված «Բժիշկները Արցախի համար» ծրագրի մասնակիցներին ուղղված խոսքում Սերգեյ Ղազարյանը նշել է, որ այս առաքելությունն իր կարևորությամբ հաջորդում է սահմանը պահող զինվորի իրականացրած սրբազան գործին։
 
Միջոցառման վերջում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ներկաներին Արցախի մասին պատմող խորհրդանշական հուշանվերներ է փոխանցել, իսկ ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին է հանձնել ԱՀ նախագահի շնորհած «Երախտագիտություն» մեդալը։
 

  • Կիսվել: