հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Երևանում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Kia Sorrento-ն․ կա 4 վիրավոր

Երևանում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Kia Sorrento-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:15-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Աշխաբադի փողոցի թիվ 29 հասցեի դիմաց, ճակատ ճակատի բախվել Mercedes և Kia Sorrento մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: