կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում Սոս Սարգսյանի և Հենրիկ Մալյանի անուններով փողոցներ կանվանակոչվեն

Երևանում Սոս Սարգսյանի և Հենրիկ Մալյանի անուններով փողոցներ կանվանակոչվեն

Երևանի ավագանին մարտի 15-ի նիստին որոշում կընդունի Երևան քաղաքի 2 փողոց անվանակոչելու մասին:

Այսպես՝ Արաբկիրի 45-րդ փողոցն անվանակոչվելու է հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ՝ «Հենրիկ Մալյան փողոց», իսկ 47-րդ փողոցը՝ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ՝ «Սոս Սարգսյան փողոց»:

Որոշման նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

  • Կիսվել: