շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

Այսօր՝ շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Audi» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:  

  • Կիսվել: