չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երեւանում շենքի փլուզումից տուժածներին գումար է հատկացվել՝ 1 ամսով տուն վարձելու համար

Երեւանում շենքի փլուզումից տուժածներին գումար է հատկացվել՝ 1 ամսով տուն վարձելու համար

Երեւանի Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզումից տուժած այն քաղաքաղիներն, ովքեր համաձայնել էին մնալ հյուրանոցում, նրանց 200 հազ դրամի չափով գումար է տրամադրվել: Այս մասին այսօր`սեպտեմբերի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց   Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար  Կարեն Հակոբյանը:

Նա ասաց, որ տրամադրված դրամական օգնությունը ժամանակավոր կացարան վարձելու համար է:

«Տրամադրված գումարը տուժած քացաքացիներին տրվում է այն պատճառով, որ նրանք կարողանան մեկ ամսով բնակարան վարձել, մինչեւ մեկ ամսվա ընթացքում նրանց բնակարանի հարցը լուծելը, իսկ այդ հարցի քննարկումը դեռեւս չի ավարտվել»,-ասաց Կարե Հակոբյանը՝ հավելելով, որ տուժած քաղաքացիներին ապահովվել են նաեւ պարենամթերքով:

Հարցին` արդյոք վնասի չափերի ինչ-որ տվյալներ կան եւ ով է պատասխանատու այս  ամենի համար վարչական շրջանի ղեկավարն արձագանքեց. «Եթե տունը պայթել է, պետք է պարզել` ում մեղավորությամբ է այն եղել եւ ով է փոխհատուցելու վնասը, եթե  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մեղքով է, ապա նա պետք է փոխհատուցի, եթե  պայթյունը տեղի է ունեցել տվյալ բնակարանի բնակչի մեղքով, ում բնակարանում, որ եղել է պայթյունը, ապա բնակիչը պետք է փոխհատուցի, այստեղ պետությունը պարզապես  բարի կամքի  դրսեւորում է հանդես բերում տուժածներին բնակարաններով օգնելով»:

  • Կիսվել: