երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Երևանում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

Երևանում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

Երեկ` մարտի 18-ին, Երևանում քաղաքացի է վրաերթի ենթարկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 22։30-ի սահմաններում Նուբարաշենի փողոցի թիվ 23/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 32-ամյա Գևորգ Ա-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 59-ամյա Ռոբերտ Հ-ին։

Ինչպես հայտնում է կայքը, մինչ վարորդը փորձել է ահազանգել շտապօգնություն, նշված վայրով անցնելիս են եղել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ոստիկաններ, որոնք վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը։ 

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։  Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

  • Կիսվել: