չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փրկարար հոգեբանը տղամարդուն համոզել է ծայրահեղ քայլի չդիմել, նա դատից առաջ կտրել էր ձեռքի երակը

Փրկարար հոգեբանը տղամարդուն համոզել է ծայրահեղ քայլի չդիմել, նա դատից առաջ կտրել էր ձեռքի երակը

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 3-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնավնասում է արել, վնասելով ձեռքի երակը։

Փրկարար հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, որից հետո ժամանել են պարեկները և քաղաքացուն, իր ցանկությամբ՝ տեղափոխել են Ոստիկանության Շենգավիթի բաժին։ 

Նա 31-ամյա Է․ Բ․-ն է, և այսօր դատարանում նրա վերաբերյալ պետք է ընթանար հերթական դատական նիստը։  

  • Կիսվել: